Էթիկա
From Wikipedia
Էթիկան (Հունարեն՝ Ηθική) գիտություն է բարոյականության մասին: Անձի բարոյական աշխարհում ներառված են բարությունը, ճշմարտասիրությունը, գեղեցիկի հանդեպ ձգտումը, պարտքի զգացումը, պատասխանատվությունը, իդելաները, խիղճը, արդարությունը, ազատությունը, ընկերությունը, սերը: Էթիկան փիլիսոփայական ուսմունք է բարոյականության էության, նրա կառուցվածքի, զարգացման, գործառնությունների, օրենքների և հասարակության մեջ նրա ունեցած դերի մասին: Կարելի է ասել՝ էթիկան անձի բարոյական վարքի չափորոշիչ համակարգն է: